Հավելվածները երբեք էլ շատ չեն լինում, հատկապես երբ խոսքը գնում է Instagram վարելու մասին: Նույնիսկ եթե դուք տանել չեք կարողանում այնտեղ հանդիպող ֆիլտրերը, վաղ թե ուշ պահ կգա, որ կա՛մ կգտնեք այնպիսին, որը ձեզ դուր կգա, կա՛մ էլ կառաջանա նոր ոճի նկարներ ու վիդեոներ ստեղծելու անհրաժեշտություն: Այսօրվա բլոգում առանձնացրել ենք անվճար հավելվածներ, որոնք կիրառվում են նկարներն ու վիդեոներն ավելի հետաքրքիր ու ուշագրավ դարձնելու համար, ընդ որում՝ շատ հաճախ օգտագործվում են մի քանի ծրագրերի կոմբինացիաներ:
Instagram-ում վիզուալիզացիան ամենակարևոր տարրերից է, և հարկավոր է, որ բեռնված նկարը կամ հոլովակը տարբերվեն թե՛ իրենց ոճով, թե՛ որակով: Բայց երբեք պետք չէ մոռանալ, որ վիզուալ մասը պետք է միշտ ուղեկցվի նաև բովանդակալից, օրիգինալ և գրագետ տեքստով:
Pixlr X – նկարները փոփոխելու, որակը բարելավելու, տարբեր էֆեկտներ ավելացնելու հարմարանք է, աշխատում է բրաուզերով: Հարմար է նաև սկսնակների համար, քանի որ շատ պարզ ինտերֆեյս ունի, որը կարելի է ինքնուրույն էլ յուրացնել:
Icons8 Photo Creator – այստեղ օգտատերն ինքը կարող է տարբեր մոդելներից և առարկաներից ստանալ սեփական նկարը՝ ամենապարզից մինչև վաճառքի արժանի գլուխգործոց:
Pizap – կրկին նկարների ձևափոխման հարթակ է, որից կարող եք օգտվել բրաուզերով: Բացի շատ գործիքներին բնորոշֆունկցիաներից այստեղ կա եզակի դեպքերում անվճար հանդիպող ֆունկցիա, որը թույլ է տալիս պատկերն ուրվագծով առանձնացնել ֆոնից:
Paint.net – սա միջին տեղ է զբաղեցնում օգտագործման մեջ պարզ ու բարդ գործիքների շրջանում: Ուստի եթե պետք է շտապ ինչ-որ բան ուղղել նկարում, իսկ ձեռքի տակ Photoshop չկա, ապա սա հիանալի ընտրություն կլինի: Որպես գործիք այն ունի բավականին լայն հնարավորություններ
Snapseed – iOS-ի և Android-ի համար նախատեսված բջջային հավելված է , որն առաջարկում է օգտատերերին ավելի քան 100 տարբեր տեսակի ֆիլտրեր: Այստեղով ոչ միայն կարող եք նկարին տալ նոր էֆեկտներ, այլև վերացնել դրանում առկա թերությունները:
MacheteVideoEditorLite – վիդեոհոլովակների ձևափոխման ամենապարզ գործիքներից է Windows-ի համար: Այն ունի նաև վճարովի տարբերակ ($19,95 արժեքով), որն էլ ավելի ընդլայնված գործիքներ ու ֆունկցիաներ կառաջարկի, երբ հարկավոր է արագ ինչ-որ բան փոփոխել պատկերի կամ ձայնի մեջ
Avidemux – վիդեոհոլովակների փոփոխման շատ պարզ ինտերֆեյսով գործիք, որը առավել հարմար է այն մարդկանց, ովքեր նոր են սկսել աշխատել վիդեոհոլովակների հետ: Թույլ է տալիս կտրել վիդեոն և ավելացնել ֆիլտրեր:
Splice – վիդեոհոլովակներ փոփոխելու համար նախատեսված ամենատարածված գործիքն է iPhone-ի օգտատերերի շրջանակում: Թույլ է տալիս ընդամենը մի քանի հպումով փոփոխություններ իրականացնել հոլովակներում, ունի մեծ ձայնադարան, որի նմուշները կարող եք ավելացնել վիդեոյին:
Horizon – iOS-ի և Android-ի համար նախատեսված ծրագիր է, որը թույլ է տալիս հորիզոնական վիդեոներ ձայնագրել՝ անկախ սմարթֆոնի դիրքից: Սա բավականին օգտակար ֆունկցիա է՝ հաշվի առնելով փաստը, թե որքան են երբեմն նյարդայնացնում ոմանց ուղղահայաց հոլովակները:
Quik – Go Pro-ի հիմնադիրների կողմից ստեղծված հավելված է, որը հասանելի է iOS-ի և Android-ի համար: Առկա ֆունկցիաներով շատ է նման Splice-ին, սակայն օգտագործման մեջ մի փոքր ավելի բարդ է: Այստեղ կա ավտոմատ կտրման և փոփոխման ֆունկցիա ևս, և եթե ձեռքով փոփոխություններ անելու ժամանակ չունեք, կարող եք սրանից օգտվել:
Boomerang – հավելված է iOS-ի և Android-ի համար: Առաջարկում է 4 վայրկյանանով կրկնվող վիդեոներ: Այս ծրագրի բեռնումը պարտադիր չէ, եթե օգտվում եք սթորիներից և եթե ամբողջ էկրանի չափով հոլովակ ստանալը խնդիր չէ ձեզ համար: Կարող եք սթորիում նկարել բումերանգ, այնուհետև պահպանել այն հեռախոսում առանց կայք բեռնելու:
Hyperlapse – թույլ է տալիս արագացնել վիդեոհոլովակը 2-12 անգամ:
Նկարների և հոլովակների փոփոխման համար նախատեսված հարթակների մասին նախատեսել էինք այսքանը, իսկ եթե ցանկանում եք գտնել հարթակներ, որոնցում կգտնեք դիզայներական ոգեշնչում, կարող եք սեղմել այս հղմանն ու ընթերցել «Որտեղի՞ց կարող են ոգեշնչվել դիզայներները» բլոգը: