Facebook-ի ալգորիթմին դուր գալու հնարքներ (Մաս 1)

Որքան էլ հարթակները ժխտեն, որ փորձում են անել ամեն բան, որպեսզի մարդիկ դիմեն վճարովի գովազդին, միևնույն է իրականում այլ պատկեր է նկատվում: Մարդիկ փորձում են բարելավել իրենց էջի ցուցանիշները՝ գտնելով հնարքներ, որոնց միջոցով «դուր կգան» ֆեյսբուքյան ալգորիթմին, և հրապարակումը կտեսնեն ավելի շատ օգտատերեր: Ահա հնարքներ, որոնք կօգնեն բարելավել Ինստագրամում և Ֆեյսբուքում արված հրապարակումների ծածկույթը:

• Հրապարակման նկարը պետք է պատկերի Ձեր պրոդուկտը, դրա օգտագործման ընթացքը կամ արդյունքը: Ֆեյսբուքին դուր է գալիս ռելեվանտությունը:
• Նկարը պետք է արթնացնի էմոցիաներ: Ֆեյսբուքը վերլուծում է՝ մնու՞մ է արդյոք օգտատերը էկրանի տվյալ հատվածում թե ոչ: Տվյալ նկարի վրա կանգ առնելու ցանկություն կարելի է առաջացնել ցանկացած տիպի էմոցիայի միջոցով: 
• Նկարի լավագույն տարբերակը շատ ձուրահատուկ, սակայն իրական պատկերի ընտրությունն է:
• Որպեսզի ընթերցողն ավելի արագ վերածվի լիդի, տեքստը գրել է պետք թիզերի տեսքով: Նրա մոտ պետք է առաջանա լինքին կամ կոճակին սեղմելով՝ տեքստն ամբողջությամբ ընթերցելու ցանկություն: Հիշեցնենք, որ Ֆեյսբուքը խիստ է մոտենում քլիքբեյթերին, և թիզերը ևս կարող է նրա կողմից դիտարկվել որպես այդպիսին: 
• Առանց գործողության կոճակի հրապարակումները սկսել են ավելի շատ դուր գալ ինչպես Ֆեյսբուքին, այնպես էլ օգտատերերին: Գործողության կոչ օգտագործել պետք է հենց տեքստի մեջ՝ ամենավերջում:
• Տեքստը պետք է սկսել հարցով, որին օգտատերերը կկարողանան պատասխանել մեկնաբանությունների կամ երկխոսության մեջ: Ֆեյսբուքին դուր են գալիս  անձնական նամակներում և մեկնաբանություններում ստացած արձագանքները:
• Տվեք մարդկանց որևէ արժեքավոր բան հենց տեքստի միջոցով: Դա կարող է լինել: Մարդիկ կարող են ստանալ կարևոր խորհուրդներ կամ իմանալ էական ինֆորմացիա՝ պարզապես կարդալով Ձեր հրապարակումը: Պետք չէ մոռանալ պարբեություններն ըստ պարագրաֆների բաժանելու և էմոջիներ օգտագործելու մասին: Էմոջիների չափավոր քանակը խրախուսվում է ալգորիթմի կողմից:
• Պետք է հետևել հայտարարության որակին,   և երբ Ֆեյսբուքի գնահատականն իջնում է միջինից ցածր, հրապարակումը սկսում է շատ վատ տարածվել:
• Եթե Ձեզ մոտ միացված է Ֆեյսբուք պիքսել կոնվերսիաների վերահսկման համար, ապա այն կվերահսկի էջի կոնտենտի ունիկալությունը, ընդհանուր առմամբ կոնտենտի քանակը, նկարները, դրանցում պատկերվածն ու անգամ նկարի միջի մարդու վարքը:
• Ալգորիթմին դուր են գալիս դրական բանալի բառերը: Ցավերի, բացասական երևույթների ու ցանկացած նեգատիվ թեմաների առկայությունն իջեցնում է reach-ը:
Այսքանն էին այսօրվա հնարքները, որոնք հեշտությամբ կկարողանաք կիրառել Ձեր էջում, իսկ եթե ցանկանում եք ոլորտի մասին իմանալ ավելին, ապա անպայման ծանոթացեք նաև մեկ այլ նյութի՝ «7 սխալ: Ի՞նչ պետք չէ անել Ինստագրամյան էջում»: 
Իսկ բոլոր նրանց, ում հետաքրքրում է բիզնես էջերի պրոֆեսիոնալ առաջխաղացումը սոցկայքերում, Բրենդոնն առաջարկում է SMM ծառայությունների փաթեթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով   055 999 015 հեռախոսահամարով: