Գնագոյացումը ինտերնետ խանութների համար

Դուք բացել եք Ձեր ինտերնետ-խանութը, գտել եք իդեալական ապրանք: Արդեն առաջին ամիսը չէ, որ զբաղվում եք առաջխաղացմամբ: Բայց վաճառք կրկին չկա՞:



Պատճառները դրա համար կարող են լինել մի քանիսը` ոչ էֆեկտիվ ռազմավարությունը, անհաջող ապրանքի ավելացումը, կարծիքների բացակայությունը: Սակայն դրանցից մեկը ուղղելը բավականին հեշտ է` գները: 

Գնային քաղականությունը խաղում է կարևորագույն դեր ցանկացած ինտերնետ խանութի համար:

Այն մասին թե ինչպես մոտենալ այդ հարցին մենք կպատմենք ստորև:

Ռազմավարության ընտրություն

Գնագոյացման համար մոտեցումները բազմազան են: Կարևոր  է ընտրել ճիշտը և չվրիպել:

Կարևորագույն գործոններից մեկը, որը կանգնեցնում է մարդկանց գնում կատարելիս` առաքման արժեքն է: Դրա համար շատ նորաբաց ինտերնետ-խանութներ փորձում են առաքման արժեքը ներառել ապրանքի գնի մեջ: Այսպիսով հեռախոսի պատյանները 2000 դրամ + առաքման վճարի փոխարեն, նրանք նշում են 4000 դրամ և առաջարկում են անվճար առաքում: 

Ցավոք ասպիսի մոտեցումը հազվադեպ է աշխատում: Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ակտիվորեն գնում են 2000 դրամով և առաքման գինը ընկալում են ոչ այդքան հիվանդագին:

Բայց դա ավելի շատ կախված է ձեր թիրախային լսարանից: Դրա համար պետք է փորձարկել տվյալ մոտեցումը, որպեսզի անձամբ համոզվեք դրա արդյունավետության մեջ:

Ինչպիսի՞ մարտավարություններ արժե ընտրել:

Մի վախեցեք դնել ավելի ցածր գներ, քան ձեր մրցակիցներինն է: Ինչպե՞ս է դա աշխատում: Շատ օգտատերեր այսօր շատ զգայուն են գների նկատմամբ: Դրա համար, եթե ձեր ինտերնետ-խանութը դարձնեք հասանելի, ապա կունենաք շատ պատվերներ: Եվ դրանից ոչինչ չեք կորցնի:

Ի՞նչ է պետք հաշվի առնել:

Ծախսեր: Նախքան ապրանքի գները որոշելը, անհրաժեշտ է գնահատել ձեր բիզնեսի ծախսերը:

Ահա թե ինչ է անհրաժեշտ հաշվի առնել.

  • Մեծածախ գին
  • Առաքման արժեք
  • Գովազդի և մարքեթինգի ծախսերը
  • Կայքի համար անհրաժեշտ ամսեկան վճարներ
  • Ինտերնետ-խանութի դիզայնի վճարներ (լոգո, ապրանքի նկար, գրանցում)
  • Աշխատողների աշխատավարջը
  • «Սև օրվա» խնայողություն

Գովազդ: Գնահատեք, թե որքան կարևոր է գովազդը ձեր ոլորտում: Ի՞նչ ալիքներ դուք կօգտագործեք: Հաշվի առեք, որ ձեր ոչ բոլոր միջոցառումները կլինեն արդյունավետ:

Մրցակիցների գների հետազոտության ժամանակ ուշադրություն մի դարձրեք խոշոր ընկերությունների վրա ինչպիսին են` AliExpress, Wildberries, Ozon: Կենտրոնացեք ձեր ոլորտի մրցակիցների վրա: Գոյություն ունեն արդո՞ք ինտերնետ-խանութներ, որոնք վաճառում են միայն ձեր ապրանքը: Որքանո՞վ են նրանք հայտնի: Դա կարելի է հասկանալ կարծիքների քանակից և ընդհանուր ակտիվությունից:

Զեղչեր: Ապրանքի գները նշանակելուց, որոշեք թե որքան կարող եք նրանց համար զեղչ առաջարկել, որպեսզի միևնույն ժամանակ ունենաք օգուտ: Զեղչերը մոտիվացնում են գնում կատարելուն, բայց չարաշել դրանք չարժե: Դա միայն կվնասի ձեր բրենդին: Այնուամենայնիվ նորաստեղծ բիզնեսի համար, դա հիանալի ռազմավարություն է առաջին գնորդներին ներգրավելու և վստահությունը ամրապնդելու համար:

Շահույթ: Որքա՞ն գումար եք ուզում աշխատել ձեր ինտերնետ-խանութով: Մեծամասամբ դա կախված կլինի Ձեր ոլորտից: Օրինակ էլեկտրոնիկայի ոլորտում, որպես կանոն շահույթը շատ մեծ չէ, իսկ նորաձևության և գեղեցկության աշխարհում թվերը կարող են լինել տիեզերական: Ուսումնասիրեք ձեր շուկան և որոշեք, թե ինչ ստանդարտներ են աշխատում: Բայց այստեղ էլ կան տարբերակներ: Հնարավոր է դուք որոշեք ձեզ դիրքավորել ինչպես luxury բրենդ:

Ценообразование

Գնագոյացման ֆորմուլա

Ձեր ինտերնետ-խանութի համար գին որոշելուց հաշվի առեք հետևյալ գործոնները` բիզնես ծախսերը, ապրանքների մեծածախ գները, շահույթը և շուկայական արժեքը:

Ինչպիսի՞ գներ նախընտրել:

Բոլոր մարքեթոլոգներին հայտնի է հայտնի հոգեբանական հնարքը` եփե գինը դնենք 1999 դրամ 2000-ի փոխարեն, այն կթվա ավելի քիչ, քանի որ մենք հաճախ ուշադրություն ենք դարձնում առաջին թվին: Արժե արդյոք օգտագործել այդ մեթոդը ինտերնետ-խանութում:

Միանշանակ պատասխան տալ չենք կարող, բայց կարելի է փորձել: Ուշադրություն դարձրեք ձեր մրցակիցներին:

Մենք թվարկել ենք հիմնական բաները, որոնք արժե հաշվի առնել ինտերնետ խանութի գնի որոշման ժամանակ: