Ինստագրամում գովազդներ հանդիպում են ամեն օր, սակայն երբևէ փորձե՞լ եք վերլուծել, թե որ տեսակի գովազդն է ավելի մատչելի ու միաժամանակ արդյունավետ: Buffer և Animoto ընկերությունների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սթորիներում գովազդ տեղադրելը զգալիորեն ավելի մատչելի է, քան լրահոսում:
Ահա CPM և CPC ցուցանիշները, որոնք ստացվել են հետազոտությունների արդյունքում: Եթե չգիտեք այս տերմինների նշանակությունը, սեղմելով այս հղմանը՝ անպայման ծանոթացե՛ք դրանց, քանի որ եթե հետաքրքրված եք այս ոլորտով, դրանք ձեզ անընդհատ հանդիպելու են:
Ահա՛ CPC-ի համեմատական վերլուծությունը ըստ Animoto-ի և Buffer-ի՝ ելնելով քառակուսի և հորիզոնական հրապարակումներից ու սթորիներից՝
Սա էլ CPM-ի համեմատական վերլուծությունը ըստ Animoto-ի և Buffer-ի՝ ելնելով քառակուսի և հորիզոնական հրապարակումներից ու սթորիներից
Սակայն CPV ցուցանիշը սթորիում ավելի բարձր է, քան լրահոսում: CPV-ն ամենացածրը լրահոսում տեղադրվող քառակուսի հրապարակումների վրա միացված գովազդինն է:
Եթե վերցնենք հոլովակի դիտման առավել մանրամասն գնահատականը, ապա սթորիների համար կստանանք հետևյալ ցուցանիշները՝
Ըստ Animoto-ի՝
Ըստ Buffer-ի՝
Ստացվում է, որ քլիքի համար վճարվող գնի անկման դեպքում դիտման համար վճարվող գինն աճում է: Սա կարող է կապված լինել այն բանի հետ, որ վիդեոհոլովակը դիտելու փոխարեն օգտատերերը սեղմում են հղումներին ու հեշթեգերին կամ թերթում լրահոսը:
Ստացվում է, որ սթորիներում գովազդի առկայությունը հրաշալի հնարավորություն է օգտատերերի գործողությունները խթանելու համար:
Դե ինչ, հուսով ենք այս տվյալները կօգնեն ձեզ համակցել լավագույն գործիքները ու ստանալ ամենաարդյունավետ գովազդային արշավը, իսկ եթե ցանկանում եք գովազդի ասպարեզի հետաքրքիր գործերի ծանոթանալ ու որոշել՝ անազնվություն է դա, թե պրոֆեսիոնալիզմ, խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ և ընթերցել նաև մեր պատրաստած նյութն այդ մասին: