Այս տարի դիզայներները կիրականացնեն նույնիսկ ամենաանհավանական գաղափարները, կվերակենդանացնեն հին ոճերը, թրենդները և կշարունակեն զարմացնել մեզ անսպասելի լուծումներով:
Բայց նախքան կսկսեք ստեղծագործելը և նոր հորիզոններ նվաճելը, եկեք ծանոթանանք 2018-ի առավել հեռանկարային թրենդների հետ:
Դիզայներները չէին էլ կարող ենթադրել, որ glitch էֆեկտը կդառնա առաջատար գրաֆիկական թրենդ: Մի քանի տարի առաջ նրանք խորհուրդ կտայն գնալ լուսանկարչական դասընթացների կամ ջնջել չստացված նկարները:
Սակայն 2018-ին glitch էֆեկտը դարձավ գրաֆիկական դիզայնի ամենակարևոր թրենդներից մեկը: Այսօր այն ցանկալի է և ժամանակակից: Ահա թե ինչպես ստեղծել glitch էֆեկտ Photoshop-ի օգնությամբ:
Լուսանկարիչները և գրաֆիկ դիզայներները տասնամյակներ շարունակ աշխատել են կրկնակի նկարներով: Այս տեխնիկայով ստեղծված նկարները կարող են դառնալ իրական արվեստի գործ, կամ էլ չարդարաձնել սպասելիքները:
Կրկնակի լուսանկարները 2018-ին մեծ տենդենց են, սակայն զգույշ եղեք նրանց հետ: Որպեսզի այն աշխատի ձեզ համար, անհրաժեշտ է կարողանալ տեսնել յուրաքանչյուր դետալ: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, կստացվի երևակայության, հեռանկարների և որոշ դեպքերում նույնիսկ պատրանքների իդեալական համադրություն:
Տիպոգրաֆիկան միշտ էլ եղել է գրաֆիկական դիզայնի կարևոր տարր: Հիանալի տառատեսակը կարող է ցանկացած բաներ, թռուցիկ կամ պաստառ դարձնել ավելի նորաձև և տպավորիչ:
2017-ի ամենաթեժ տենդենցներից մեկը կտրված տիպոգրաֆիկան էր: Այն կշարունակի մնալ ակտուալ նաև 2018թ.-ին:
Այս տեխնիկայի հետ արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ է որոշակի հմտություներ, քանի որ շատ կարևոր է դիզայնի հետևից ընկնելով չվնասել տեքստի ընթեռնելիությունը: Եթե դուք ամեն ինչ կարողանաք ճիշտ անել, արդյունքը տպավորություն կթողնի իր պարզությամբ և գրավչությամբ:
Մեր պլանավորած կյանքում միշտ էլ տեղ կա քաոսի համար: Սխալ կլիներ մի փոքր քաոս չմտցնել նաև գրաֆիկական դիզայնի մեջ:
Ահա թե ինչու 2018-ին կհայտնվի նոր հետաքրքիր տենդենց, որը ցանկացած դիզայն կդարձնի հետաքրքիր:
Կյանքում բառերը գաղափարներ ու հասկացություններ են, ուստի ինչու չդարձնենք նրանց այն իրականության մասը, որին սովոր ենք: Դիզայնի այս ուղղությունը կարող է դառնալ 2018-ի մեկ այլ տարածված տենդենց: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք ավելի շատ նմանատիպ աշխատանքներ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում դիզայներները սովոր են աշխատել գունավոր անցումներով: Մինչև 2007 թվականը գրադիենտը շատ տարածված տենդենց էր: 2018-ին գունավոր անցումները կվերականգնեն իրենց նախկին դիրքերը: IOS--ի, Strip-ի և Instagram-ի դիզայնը խոսում է այդ տենդենցի վստահելի զարգացման մասին:
Սովորական լուսանկարներով ոչ ոքի չես կարող զարմացնել: Շատ հաճախ նրանք շատ ձանձրալի են: բայց նույնիսկ ամենից վատ լուսանկարը հնարավոր է կենդանացնել:
Այս տենդենցը միավորում է լուսանկարը և իլյուստրացիան՝ սովորական նկարները դարձնելով արվեստի գործեր: Այն շատ հարմար է գովազդի համար:
Որոշ ընկերություններ յուրահատուկ դիզայնի կարիք չունեն: Եվ դա վերաբերվում է ոչ միայն այնպիսի խոշոր ընկերություններին ինչպիսիք են Microsoft-ը, Google-ը կամ YouTube-ը: Նրանց դիզայնը և տիպոգրաֆիկան միշտ եղել են հնարավորինս պարզ, և այն աշխատել է հենց սկզբից:
Այս մոտեցումը 2018-ին բավականին մեծ թրենդ կլինի: Այն ամենը ինչ ձեզ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար. պետք է գտնել հարմար տառատեսակ, օգտագործել այն համապատասխան գույներով և իհարկե ընտրել ճիշտ բրենդ: