Տենդենցները հաճախ բավարար չեն դիզայնի առաջխաղացման կամ օգտագործողի փորձը բարելավելու համար:
Դիզայնի բոլոր ոլորտներում՝ նորաձևությունից մինչև ճարտարապետություն, տենդենցները հիմնականում որոշում են ոլորտի ոճերն ու ուղղությունները որոշակի ժամանակ:
Տենդնենցները հաճախ սահմանվում են որպես նախորդ ոճի արձագանք: Կարծես թե մաքսիմալիզմից դեպի մինիմալիզմը, կամ գունագեղից մինչև մոնոխրոմ անցում տենդենցները իրենց բնույթով կենտրոնացած են ոչ թե կարճաժամկետ, այլ ավելի լայն տեսանկյունից: Նրանք նաև որպես կանոն ցիկլային են դիզայներական բոլոր ոլորտների համար, հավանական է, որ դրանք ինչ-որ պահի կվերադառնան ինչ-որ ձևով:
Դիզայնի ոլորտում շարունակական զարգացման համար կան սահմանափակ հնարավորություններ. ճարտարապետությունը սահմանափակվում է նոր նյութերի կարգավորմամբ և զարգացմամբ, վեբ-դիզայնը սահմանափակվում է վեբ-տեխնոլոգիաներով: Ժամանակի ընթացքում դրանք զարգանում են՝ հնարավորություններ ներկայացնելով դիզայնի նոր ուղղությունների համար:
Նման մինիմալիստական և բրուտալ տենդենցները գրեթե ոչինչ չեն անում դիզայնի առաջխաղացման համար: Ավելի բարդ վիզուալ անիմացիաները ձեռք են բերվել ավելի քան 10 տարի առաջ, չնայած որ Flash-ի օգտագործմամբ:
Հետևաբար հարց է ծագում, թե ինչի համար են տենդենցները: Սա նրա համար չէ, որպեսզի արդյունաբերությունը առաջ մղվի, ոչ էլ օգտվողների համար վերջնական արդյունքը բավարարելու համար: Տենդնենցները գոյություն ունեն, որպեսզի պահպանեն վիզուալ հետաքրքրությունը ոչ միայն սպառողների և հաճախորդների համար, այլև դիզայներների համար:
Եթե մենք դիտարկենք վեբ-դիզայնը տենդենցների ուսումնասիրման օրինակ, ապա մենք կարող ենք տեսնել, որ մենք կայքերը էապես զրկել ենք իրենց մանրամասնություններից: Ներկա պահին այն վիզուալ գրավիչ է, քանի որ այն թրենդային է, բայց իրականում այդ թրենդը քիչ է, որպեսզի բարելավի վերջինիս օգտագործման փորձը: Սա 2010 թ. Wayback Machine-ի արխիվում Abduzeedo կայքի դիզայնն է:
Իսկ սա Abduzeedo-ն է 2018 թվականին: Դիզայնը հետևում է մի շարք հայտնի տենդենցների. սկսած ցանկացած դիզայնի դետալներից ազատվելուց, ինչպիսիք են գրադիենտները, մինչև հիմնական տարրերի փոխարինում:
Արդյո՞ք այն ավելի հարմարավետ և դինամիկ է: Այս դիզայնով դժվար է սկանավորել վերջին հրապարակած հոդվածները, ավելի դժվար է հասկանալ կոնտենտի հիերարխիան, ինչպես նաև բացակայում են տեսողական էֆեկտները և դետալները:
Որոշ կայքեր երկար ժամանակ մնացել են անփոփոխ: Նրանք գտել են դիզայնի լեզուն և կառուցվածքը: Դիզայնը տենդենցների աճին զուգահեռ փոխելու փոխարեն , նրանք մնում են կայուն՝ հավատարիմ մնալով իրենց դիզայներական որոշումներին: Հիանալի օրինակ է The Drudge Report-ը:
Այն չի համապատասխանում մինիմալիստական և բրուտալիստական դիզայնի տենդենցներին: Կայքի օգտագործողները սիրում են դիզայնի պարզությունը և համահունչ լինելը:
Իհարկե կան բացառություններ, մասնավորապես, ինչպես են տենդենցները նպաստում այնպիսի նախագծման համակարգերի ստեղծմանը, ինչպիսին Material Design-ն է, որը շարունակում է զարգացնել հարմար դիզայնը բոլորի համար, որպեսզի օգտգործեն և օգուտ ունենան: Այն իրականացվում է Google-ի բոլոր արտադրանքներում՝ բարելավելով օգտատերերիի աշխատանքը հստակ սահմանված օգտագործողների ինտերֆեյսի ակտիվների և հետևողականության միջոցով: Ընդհանուր առմամբ, դիզայնի տենդենցները հիմնականում վերաբերվում են ոճերի կարգավորումներին, որպեսզի անընդհատ ինչ-որ նոր բան ներկայացնեն օգտվողներին, սպառողներին, հաճախորդներին և դիզայներներին:
Ո՞վ է ցանկանում մուտք գործել կրեատիվ արդյունաբերություն և նորից իրականացնել նույն ոճի հավելված կամ վեբ-կայք: Չնշենք այն փաստը, որ շուկայական տնտեսությունը կառուցվում է այն ընկերություններ վրա, որոնք շարունակում են ներկայացնել նոր արտադրանք և նոր նախագծեր, անկախ նրանից, թե որքան լավն է արդեն գոյություն ունեցողը:
Դիզայներները պետք է հաշվի առնեն, թե արդյոք տենդենցները հիմնական գործոն են կամ արդյոք օգտագործողների ինտերֆեյսը պետք է սահմանի ոճ և ուղղություններ:
Թվային արտադրանքի դիզայնը միշտ պետք է օգտվողների փորձը վեր դասի տենդենցներից: Շատ դեպքերում տենդենցները պետք է բացարձակապես ավելնորդ լինեն և քիչ ազդեցություն ունենան դիզայներական որոշումների վրա: