Ինչպե՞ս է բրենդինգային ընկերությունը զրոյից բրենդ ստեղծում

Նոր բրենդի մշակումը բարդ ու պատասխանատու գործընթաց է, ու կա հստակ ալգորիթմ, որով բրենդինգային ընկերությունները շարժվում են նոր բրենդ ստեղծելիս: Այսօրվա բլոգում առանձնացվել են կետերը, որոնցով անցնելիս հեշտ է հասկանալ, թե ինչ արդեն ունեք ու ինչի է պետք հասնել:

1. Մարքեթինգային հետազոտություններ

Պետք է անել հետևյալը՝
•    Ուսումնասիրել շուկայի վերջին միտումները,
•    Գնահատել շուկայի չափը, 
•    Առանձնացնել հիմնական մրցակիցներին ու ուսումնասիրել նրանց բրենդային ռազմավարությունները,
•    Բացահայտել սպառողների պահանջմունքներն ու ցանկությունները,
•    Ստեղծել թիրախային սպառողի կերպարը,
•    Իրականացնել ընկերության SWOT վերլուծություն՝ գնահատելով թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները:

2.Գաղափարի մշակում
Այս փուլում կարևոր է՝ 
•    Բացահայտել մրցակիցների արտադրանքի նկատմամբ ձեր ունեցած առավելությունները,
•    Գրագետ ձևով դիրքավորել բրենդը շուկայում,
•    Որոշել ընկերության առաքելությունն ու ձևավորել արտադրանքի հիմնական արժեքները:

3. Բրենդի վերբալ բաղադրիչը 
Այն ներառում է հետևյալ տարրերը՝
•    Նեյմինգ – բրենդի անունի հաջող ընտրություն: Այս թեմայի շուրջ կարող եք ընթերցել հետևյալ նյութը՝ «Նեյմինգ: Ընկերության համար անուն մտածելու 6 տարբերակ»:
•    Բրենդի լեգենդը – հետաքրքիր պատմություն ձեր արտադրանքի կամ ընկերության մասին, որը սպառողները կարող են մեծ հետաքրքրությամբ  պատմել մեկը մյուսին: 
•    Արտադրանքի անվանում – ըստ համերի, հոտերի, արտադրման տեխնոլոգիաների և այլնի արտադրանքի անվանումների օրիգինալ տարբերակների մշակում:
•    Գովազդային կարգախոս – հիշվող մեջբերում կամ հանգավորված արտահայտություն, որը սպառողի գիտակցության մեջ պետք է արթնացնի ասոցիացիաներ՝ կապված ձեր բրենդի հետ: Որպես կանոն՝ կարգախոսը մարդկանց դրդում է կատարել որոշակի գործողություն ու օգտագործվում է գովազդի ստեղծման ժամանակ:
•    Վաճառող տեքստ – տեքստային կոնտենտն է, որը դրդում է մարդուն գնում կատարել:

4. Բրենդ դիզայն    
Սա պրոդուկտի գրաֆիկական բաղադրիչի մշակումն է՝
•    Փաթեթավորման և պիտակի դիզայն,
•    Ֆիրմային ոճի մշակում,
•    Գունային լուծումների որոշում,
•    Ունիկալ կորպորատիվ տառատեսակի ստեղծում,
•    Կորպորատիվ կերպար,
•    Գովազդի դիզայն:

5. Բրենդբուք
Սա ապրանքանիշի գլխավոր բիզնես-փաստաթուղթն է, որում ներկայացված են բրենդի տարրերի կիրառման գլխավոր կանոնները, հաղորդակցման համակարգերն ու ընկերության առաքելություն(ներ)ը:
Բրենդբուքի ստեղծումը ներառում է հետևյալ բլոկերի ստեղծումը՝
•    Բրենդի պլատֆորմի նկարագրություն – ընկերության փիլիսոփայությունը և առաքելությունը, ապրանքանիշի հիմնական արժեքները, դրա իդենտիֆիկացման տարրերը, կապի հիմնական ուղիները և սպառողների հետ հարաբերությունների ստեղծումը:
•    Guideline - սա փաստաթուղթ է, որը նկարագրում է լոգոտիպի և ֆիրմային ոճի տարրերի թույլատրելի և անթույլատրելի կիրառման ձևերը, գունային գամման, կորպորատիվ փաստաթղթերի կազմման կարգը  և այլն:
•    Cut-guide - ֆիրմային ոճի տարրերի ստեղծման և դրանց՝ տարբեր տեսակի կրիչներին համապատասխանեցման տեխնոլոգիական ուղեցույց է:
•    Իրավաբանական մաս - ներառում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կարգավորումը, ապրանքային նշանների, սպասարկման նշանների գրանցումը և այլն: 


6. Բրենդի ռազմավարությունը
Բրենդի՝ շուկայում առաջխաղացման ծրագիրն է, որում ներկայացված են՝
•    Նպատակային լսարանի հիմնական բնութագրիչները,
•    Մրցակցային ապրանքների հետազոտման արդյունքները,
•    Վերբալ և գրաֆիկական բաղադրիչների նկարագրությունը,
•    Թիրախային լսարանի հետ հաղորդակցման ուղիների նկարագրությունը,
•    Արտադրանքի ռազմավարությունը,
•    Ապրանքների գնագոյացման ռազմավարությունը,
•    Վաճառքի ռազմավարությունը,
•    Շուկայում արտադրանքի առաջխաղացման ռազմավարությունը:


Բրենդի առաջխաղացման գրագետ ու մանրակրկիտ վերլուծված ռազմավարությունը կօգնի հասնել ընկերության բոլոր իրատեսական նպատակներին, ու ընդամենը մի քայլի կիրառմամբ հասանելի կլինի այդքան սպասված արդյունքը ավելի քիչ ռեսուրսների կիրառմամբ:


Ինքներդ այս ոլորտի մասնագետ չեք, բայց ցանկանում եք զարգացնե՞լ Ձեր բրենդը: Բրենդոնը կօգնի այս հարցում ևս: Շուկայում առաջատար մի շարք բրենդների ստեղծումը մեր պրոֆեսիոնալ գործունեության արդյունքն է:  Ավելի մանրամասն քննարկում մեզ հետ կարող եք ունենալ՝ գրելով [email protected] հասցեին, կապ հաստատելով մեզ հետ Ֆեյսբուքի միջոցով կամ զանգահարելով 055 999 015


Իսկ մենք առաջարկում ենք ոլորտի մասին ձեր գիտելիքները խորացնելու համար ընթերցել նաև մեր կողմից պատրաստված «Ֆիրմային ոճի ստեղծում: Ինչու՞ է սա անհրաժեշտ» բլոգը: