Առանց որևէ արտառոց գործոնի ազդեցության էլ աշխատաշուկան ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, առաջանում են նոր մասնագիտություններ, վերանում կամ ավելի ժամանակակից են դառնում հները:
Այս ոլորտում բնականաբար իր ազդեցությունը ունեցավ նաև կորոնավիրուսի համաճարակը, և աշխատաշուկան ստիպված եղավ շատ արագ հարմարվել նոր պայմաններին և ցուցաբերել ճկունություն նույն արդյունավետությամբ գործելու համար: Արդյունքում ստացվեց մոտարկված պատկեր այն մասին, թե ինչ տեղի կունենա մասնագիտությունների հետ 2025 թվականին, և հենց դրան է նվիրված Բրենդոնի այսօրվա բլոգը:
Մոտ 5 տարվա ընթացքում տեխնոլոգիական ոլորտի փոփոխությունները կբերեն աշխատատեղերի բիզնես-գործընթացների ձևափոխության: Արդյունքում կթարմացվեն կոնկրետ հաստիքների շրջանակներում այս կամ այն աշխատանքի կատարման համար պահանջվող մասնագիտական հմտությունները: Ամեն երկրորդ աշխատակից ստիպված կլինի վերապատրաստում անցնել: Այսպես է պնդում «Ապագայի մասնագիտությունները 2020» հաշվետվությունը:
Հաշվետվությունից հետևում է, որ հմտությունների նկատմամբ նոր մասնագիտական պահանջները աշխատակիցների ընթացիկ և սպասվող որակավորման մեջ զգալի ճեղք են առաջացնելու, եթե շուկան չհետևի միջավայրի զարգացմանը:
Ամենապահանջվածն են դառնալու հետևյալ հմտությունները՝
• Կրիտիկական բնույթի մտածելակերպ և վերլուծություն իրականացնելու ունակություն
• Խնդիրները լուծելու ունակություն
• Ակտիվ կերպով նոր գիտելիքներ ընկալելու ունակություն
• Հոգեբանական հավասարակաշռվածություն, սթրեսակայունություն և ճկունություն
Նոր տեխնոլոգիաների ներդրումն ու աշխատանքի բաժանումը մարդկանց ու մեքենաների միջև կհանգեցնեն նրան, որ ընդհանուր առմամբ 85 միլիոն աշխաատատեղ կկրճատվի, բայց միևնույն ժամանակ կավելանան թվով 97 միլիոն նորերը: Ըստ գործատուների՝ դրանք ավելի ադապտացված կլինեն տեխնոլոգիական նորույթների հետ՝ մարդ-մեքենաներ-ալգորիթմներ ավելի սերտ փոխազդեցության շնորհիվ:
Հենց համաճարակը ստիպեց բիզնեսին ընտելանալ հեռավար աշխատանքին ավելի լայն մասշտաբներով, ու այժմ շատ ավելի հեշտ կլինի վարձել անգամ լրիվ այլ տարածաշրջանում գտնվող նոր աշխատակիցների: Նոր իրականության մեջ կշարունակեն ակտուալ մնալ հենց այն ընկերությունները, որոնք ներդրել են թվային գործիքներ, սովորեցրել են աշխատակիցներին հեռավար աշխատանքի կարևոր սկզբունքները, իսկ մրցունակ կլինեն այն աշխատակիցները, որոնք կարողանում են արդյունավետ գործել թվային միջավայրում:
2020 թվականին սեփական նախաձեռնությամբ սովորել ցանկացող աշխատակիցների թիվն աճել է 4 անգամ, իսկ նման հնարավորություն ընձեռող գործատուների թիվը՝ 5 անգամ, և սա այն բանի շնորհիվ, որ ամբողջ մոլորակն ադապտացվեց հեռավար դասերին: Այժմ գործատուների զգալի մասը ընդունում է մարդկային կապիտալում արվող ներդրումների կարևորությունը, և նրանց 66%-ի հաշվարկներով ներդրումների հետգնումը տեղի է ունենում հաջորդ մեկ տարվա ընթացքում: Գործատուների 17%-ն է միայն նշում, որ կարծում է՝ երբեք էլ հետ չի բերի արված ներդրումները:
Դե ինչ, աշխատաշուկան անընդհատ լի է անակնկալներով, և պետք է անենք ամեն բան դրա հետ համընթաց քայլելու համար: Հուսով ենք՝ Բրենդոնի պատրաստած այս նյութը Ձեզ համար օգտակար էր, և առաջարկում ենք ընթերցել նաև մեկ այլ նյութ՝ «Ցուկերբերգի կանխատեսումները հաջորդ 10 տարվա վերաբերյալ»: