Vacation rentals`Google-ի նորությունը օգտատերերին

Հրաշալի նորություն աշխատանքի կամ հանգստի նպատակով հաճախակի ճանապարհորդող մարդկանց համար. Google-ը նոր ֆունկցիա է ավելացրել, որը հաստատ ձեզ պետք կգա: Այժմ հյուրանոցնետ ու հյուրատներ որոնելիս դուք կկարողանաք գտնել նաև կարճաժամկետ վարձակալությամբ տրամադրվող բնակարանները (Vacation rentals):

Բնականաբար, սա կարող է հյուրանոցային բիզնեսի վրա որոշակի չափով անդրադառնալ, սակայն տուրիստական տեսանկյունից սա առավելություն է, քանի որ կառաջարկվեն ավելի մատչելի ու գրավիչ պայմաններ երկրի այցելուների համար,որոնք չեն ցանկանում օգտվել հյուրանոցային ծառայություններից:

Այժմ հնարավորությունը հասանելի է միայն բջջային տարբերակի համար, սակայն ղեկավբարությունը խոստանում է , որ շուտով՝ ապրիլին, կապահովվի հասանելիություն նաև համակարգիչներից:



Վարձակալության նպատակով տարածք որոնելիս կառաջարկվեն նաև հետևյալ ծառայությունները՝

  • TripAdvisor
  • Expedia
  • VRBO
  • Hotels.com

Ամրագրման և վճարման համար հասանելի կլինի երկու տարբերակ՝ կամ հենց Google-ի միջից սովորական վճարման միջոցով կամ էլ Google Pay ծառայության միջոցով:

Vacation rentals-ը սկսել էր թեստավորվել դեռևս 2017-ի ապրիլից, սակայն դեռևս հայտնի չէ, թե վերջնական գործարկումը ինչ մասշտաբներով է լինելու: Գուգլը նաև հանդես էր եկել մեկ այլ թարմացմամբ, որը հնարավորություն էր տալիս քարտեզի վրա տեսնել, թե շրջակայքում ինչ միջոցառումներ են սպասվում:

Իսկ Yandex որոնողական համակարգի վերջին թարմացմանը ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ: