Ցանկանում եք հեռու պահել երեխային ՏիկՏոկից, սակայն չե՞ք կարողանում վերահսել. Ձեզ համար լավ նորություն կա: ByteDance–ը՝ TikTok-ի ծրագրավորմամբ զբաղվող ընկերությունը, Չինաստանում գործարկել է Xiao Qu Xing (թարգմանաբար նշանակում է զվարճալի փոքրիկ աստղ) հավելվածը, որը հենց ՏիկՏոկի այլընտրանքն է՝ նախատեսված 14 տարեկանից ցածր երեխաների համար:
Նոր հավելվածում պահպանված են ժամանակային սահմանափակումները. այն թույլ է տալիս ծնողներին հավելվածի օգտագործման նորման կրճատել օրական մինչև 15 րոպե: Երեխաներն այս կարգավորումները փոխել ոչ մի կերպ չեն կարող:
Հիշեցնենք, որ նույնատիպ սահմանափակումներ ընկերությունն ավելի վաղ սահմանվել էին Douyin-ի՝ TikTok-ի չինական տարբերակի համար. մինչև 40 րոպե օրական, ընդ որում՝ 06:00-22:00, այն էլ հանգստյան և տոն օրերի համար: Աշխատանքային օրերին սահմանափակումը մինչև 30 րոպե է:
Xiao Qu Xing-ի օգտատերերը կկարողանան ֆիդում նայել կարճ հոլովակներ՝ նույն կերպ, ինչպես ՏիկՏոկում, սակայն այստեղ հիմնականում ուսուցողական կոնտենտ է: Այն մշակվել է ByteDance-ի հենց կրթական բաժնի կողմից, որի գործունեությունը գրեթե դադարացվել էր այն բանից հետո, երբ Չինաստանի կառավարությունը խստացրեց ընկերության գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Երեխաներն այստեղ սեփական կոնտենտով չեն կարող կիսվել, նրանք միայն նայում են և սովորում, և հավելվածի միակ ինտերակտիվ ֆունկցիան վիդեոհոլովակները հավանելու հնարավորությունն է:
Չինաստանում արդեն գործում է երեխաների և դեռահասների շրջանում պոպուլյար Likee բջջային հավելվածը, որը լայն տարածում է գտել հենց երեխաների շրջանում՝ չնայած ստեղծվել էր դեռահասների համար:
Երկրի կառավարությունն առաջին անգամը չէ, որ փորձում է կարգավորել երիտասարդ լսարանի օնլայն ակտիվությունը: 2021 թվականի օգոստոսին արգելվեց անչափահասների՝ օրական 1 ժամից ավել տրամադրելը օնլայն խաղերին: Այդ մեկ ժամը խստորեն ֆիքսված է՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի և տոն օրերին՝ 20:00-21:00:
Այսպիսին երիտասարդների շրջանում ինտերնետ-կախվածության կանխարգելմանն՝ ուղղված Չինաստանի կառավարության միջոցառումները: Իսկ ի՞նչ եք կարծում՝ արժե՞ արդյոք Հայաստանում ևս նմանատիպ սահմանափակումներ մտցնել:
Դե իսկ մինչ երկրները պայքարում են այս հավելվածի դեմ, այն շարունակում է է՛լ ավելի լայն հորիզոններ նվաճել՝ միաժամանակ փորձելով հնարավորինս անվտանգ դառնալ օգտատերերի համար. հենց այդ մասին է մեր նախորդ նյութերից մեկը՝ «TikTok-ը կասկածելի կոնտենտից առաջ զգուշացում կանի»: