HubSpot-ը վերջերս կայացած Spring 2025 Spotlight միջոցառմանը ներկայացրեց ավելի քան 200 նորարարական գործիք, որոնցից առանցքայինը Breeze Agents-ն է։ Այն օգնում է փոքր և միջին բիզնեսներին (ՓՄՁ) արդյունավետ զարգանալ։ Բարելավված Customer Agent-ն ավտոմատ կերպով լուծում է հաճախորդների հարցումների (support tickets) ավելի քան 50%-ը՝ 40%-ով կրճատելով խնդրի լուծման ժամանակը։ Սա հնարավոր է դառնում Knowledge Base Agent-ի հետ համագործակցության, անհատականացված գործողությունների և բազմալիքային (multi-channel) սպասարկման շնորհիվ։ Prospecting Agent-ն արագացնում է վաճառքի պրոցեսը՝ ուսումնասիրելով պոտենցիալ հաճախորդներին, անհատականացնելով նրանց հետ կապը և տրամադրելով կարևոր տվյալներ գնորդների մասին։ Իսկ Content Agent-ը պարզեցնում է մարքեթինգը՝ ստեղծելով և օպտիմիզացնելով կոնտենտ բլոգերի, փոդքասթների և քեյսերի համար՝ հիմնվելով տրամադրված ֆայլերի և արդյունավետության տվյալների վրա։
Marketing Hub Enterprise-ում ավելացել են Lookalike Lists գործիքը՝ իդեալական հաճախորդներին գտնելու, Journey Automation-ը՝ իրական ժամանակում անհատականացված փորձառություն ստեղծելու, և Multi-Account Management-ը՝ մի քանի account-ների կառավարումը հեշտացնելու համար։ AI-ի վրա հիմնված նոր Workspaces-ները (Sales, Customer Success և Help Desk) կենտրոնացնում են ողջ տեղեկատվությունը, առաջնահերթությունները և գործողությունները մեկ տեղում՝ թույլ տալով թիմերին կենտրոնանալ ամենակարևոր խնդիրների վրա։
Այս նորввւթյունները շեշտում են AI-ի գործնական կիրառումը, ինչը թույլ է տալիս ՓՄՁ-ներին արագ արդյունքներ ստանալ՝ առանց մեծ բյուջեների։ Ինչպես նշել է փոխնախագահ Էնդի Պիտրեն, այս գործիքները լուծում են շուկա դուրս գալու հետ կապված խնդիրները՝ AI-ն ինտեգրելով ամբողջ պլատֆորմում և ստեղծելով մարդ-AI հիբրիդային աշխատանքային պրոցեսներ՝ ավելի արագ աճի և հաճախորդների լոյալության համար։