Ցանկացած համագործակցության հաջողությունը պայմանավորող գործոններից մեկը կողմերի դրական փոխհարաբերություններն է։ Բիզնես գործընկերների համար օրիգինալ նվերները համագործակցության և ընդհանուր հաջողության համար շնորհակալություն հայտնելու, ինչպես նաև պաշտոնական հարաբերություններում պատշաճ հոգատարություն և ուշադրություն ցուցաբերելու արդյունավետ միջոց են: Կորպորատիվ նվերներ ընտրելիս պետք է հիշել, որ ձեր գործընկերները մարդիկ են, ովքեր կարող են ունենալ խիստ տարբեր նախասիրություններ, ուստի գործնական հարաբերություններում նվերի ընտրությունը բավականին բարդ հարց է։ Բրենդոնի բլոգում այսօր կխոսենք այն մասին, թե ինչ կարելի է նվիրել գործընկերոջը։
Պետք է ընդմիշտ հիիշել հետևյալ կանոնները․
Ի՞նչ կարելի է նվիրել գործընկերներին, ովքեր առաձնահատուկ հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով
Մենք ապրում ենք տեխնոլոգիաների արագ զարգացման ժամանակաշրջանում, կամա թե ակամա հետևում ենք վերջին նորություններին, դիտում նոր սարքավորումների շնորհանդեսները և գնում ավելի ու ավելի առաջադեմ սարքեր: Հատկապես հիանալի տեսք ունեն տեխնոլոգիայի բազմաֆունկցիոնալ հրաշքները, որոնք շատ ավելի հեշտ են դարձնում կյանքը: Գործընկերոջը կարող եք նվիրել՝
Ի՞նչ նվիրել գործընկերներին, ովքեր ճանապարհորդել են ամբողջ աշխարհով
Այսօր անհնար է բիզնես վարել՝ մնալով տեղում, բառացի և փոխաբերական իմաստով: Գործուղումներ, վաստակած արձակուրդ. գործարար մարդիկ այսօր ամենակարճ ժամանակում կարող են շրջել ոչ միայն ամբողջ երկրում, այլև ամբողջ աշխարհով: Իսկ այդպիսի գործընկերներին կարելի է նվիրել՝
Ի՞նչ նվիրել գուրման գործընկերներին
Ուտել սիրում են բոլորը, հատկապես՝ համեղ և օրիգինալ սնունդ։ Այդպիսի գործընկերներին կարելի է նվիրել իրենց գաստրոնոմիական սիրո հետ կապված որևէ բան, օրինակ՝
Ի՞նչ տալ գործընկերոջ հարմարավետության և հանգստի համար
Հոգատարություն կարելի է ցուցաբերել նաև գործնական հարաբերություններում, քանի որ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է պատշաճ հանգիստ։ Հանգիստն ու ռելաքսը այս դեպքում կարող են հրաշքներ գործել, իսկ հաճելի պահերը կապված կլինեն ձեր ապրանքանիշի հետ։ Առաջարկում ենք մի քանի տարբերակ՝
Այս ամենից բացի՝ կարող եք նվիրել նաև մի քայի այլ խորհրդանշական նվեր, օրինակ՝ ձեր արտադրանքը։ Ինչ էլ նվիրեք, կարևոր է հաշվի առնել գործընկերոջ նախասիրությունները։ Շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին հետաքրքիր նորությունների համար, ինչպես նաև ընթերցեք «4 ընկերություններ, որոնք հրաժարվել են ավանդական գովազդից» բլոգը։