Ուժեղ բրենդի ստեղծումը երկարաժամկետ հեռանկարով լուրջ և արդյունավետ գործընթաց է: Որոշելով ձեր ընկերությունը բրենդ դարձնել` դուք ձեռք եք բերում ինչպես ներքին, այնպես և արտաքին բնույթի մի շարք խնդիրների լուծում:
Այսպիսով` ընկերության բրենդ են հանդիսանում դրա հետ կապված բոլոր մտքերը, կարծիքներն ու ասոցիացիաները: Դրական կերպարի ձևավորման գործում անհրաժեշտ է հաշվի առնել նույնիսկ ամենաաննշան մանրամասները: Ընկերության պաշտոնական կայքը, էջերը սոցիալական ցանցերում, գրասենյակի ներքին հարդարանքը, աշխատակիցների այցեքարտերը, նոթատետրերը, գրիչները, թղթապանակները` այս ամենն անհրաժեշտ է ձևավորել միասնական ոճով: Ֆիրմային ոճը պետք է առկա լինի ձեր ընկերության բոլոր կոնտակտային կետերում: (Կոնտակտային կետերը ձեր ընկերության հետ շփման կետերն ու բոլոր հնարավոր իրավիճակներն են: (Իգոր Մանն))
Որպեսզի հաճախորդների մոտ ձեր ընկերության վերաբերյալ դրական ասոցիացիաներ ու կարծիքներ առաջանան, անհրաժեշտ է օգնել նրանց իրենց պահանջների բավարարման հարցում: Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ բացի գործառնական, այսինքն` մարդկանց սննդի, անվտանգության, տեղաշարժման միջոցների և այլ հիմնական պահանջներից, գոյություն ունեն նաև զգացմունքային բնույթի ոչ պակաս կարևոր պահանջներ` հոգեբանական և հասարակական: Հետաքրքիր է, որ բավարարված զգացմունքային պահանջները հաճախ ավելի շատ արձագանքներ են առաջացնում, և սովորաբար կարծիքներն ավելի բարձր արտահայտում են ունենում:
Զգացմունքային պահանջներին է վերաբերում բնավորության ինչ-որ գիծ, ըստ ֆինանսական, սոցիալական հատկանշի կամ մասնագիտության` մարդկանց որոշակի խմբի պատկանելն ընդգծելու ցանկությունը:
Ուժեղ բրենդի մշակումը չի ավարտվում մասնագիտացված լոգոտիպով, լավ անվանմամբ և կոնտակտային կետերի ստեղծմամբ: Շատ կարևոր դեր է խաղում որակյալ արտադրանքը և սպասարկման բարձր մակարդակը: Մեկն առանց մյուսի, ցավոք, չի գործում:
Ուժեղ բրենդ ունենալով` դուք կարող եք լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են`
1. ճանաչելիության մեծացում,
2. նոր հաճախորդների ավելացում,
3. առկա հաճախորդների հավատարմություն,
4. կայունություն ճգնաժամի պահին,
5. արտադրանքի գների բարձրացման հնարավորություն` առանց հաճախորդներին կորցնելու ռիսկի:
Սկսե'ք ուժեղ բրենդի ստեղծումը հենց այսօր: