Այսօրվա մեր բլոգում առանձնացրել ենք միջազգային բիզնեսում գործընկերային հարաբերությունների մի քանի հաջողված օրինակներ, որոնք, տարիների ընթացքում զարգանալով, հասել են համաշխարհային մասշտաբների։
Evan Williams & Biz Stone - Twitter
Էվան Ուիլիամսը աշխատում էր Blogger-ում, երբ այն գնվեց Google-ի կողմից։ Ուիլյամսն աշխատանքի ընդունեց Սթոունին։ Սկզբում նրանք մրցակիցներ էին, հետո նոր դարձան ընկերներ։ Երբ Էվանը Google-ից հեռացավ կարիերան Odeo.com-ում շարունակելու համար, Սթոունը նույնպես դուրս եկավ աշխատանքից։ Odeo.com-ում աշխատելու ժամանակ նրանք հանդիպում են Ջեք Դորսեյի հետ, ով իր գաղափարը ներկայացնում է ընկերներին։ Այսպես ստեղծվեց Twitter-ը։
Ինչու՞ հաջողվեց նրանց համագործակցությունը. շնորհիվ տվյալ ոլորտում աշխատանքային փորձի, փոխադարձ հարգանքի, եղբայրական փոխհարաբերությունների։
William Procter և James Gamble – Procter & Gamble
Պրոկտերը և Գեմբլը ամուսնացած էին Նորիս քույրերի հետ, երբ նրանց աները խորհուրդ տվեց միավորել իրենց բիզնեսները։ Գեմբլը ուներ օճառի գործարան, իսկ Պրոկտերը` մոմի: Միավորվելով՝ նրանք ստեղծեցին մի ահռելի միջազգային կորպորացիա, որն այսօր սպառողական բարիքներ շուկայում առաջատարներից է։
Ո՞րն էր նրանց համագործակցության պատճառը. նրանք երկուսն էլ առաջնորդվում էին ընտանեկան արժեքներով։
Moore և Noys - Intel
Մուրը և Նոիսը ապստամբներ են եղել: Նրանք այսպես կոչված “դավաճան ութնյակի” անդամներից էին, ովքեր լքել էին Shockley Semiconductor Laboratory-ին, որպեսզի սկսեին իրենց գործը։ Այնտեղից հեռանալուց հետո Մուրը և Նոիսը ստեղծեցին Intel-ը:
Ինչու՞ հաջողվեց նրանց համագործակցությունը. Նոիսը ոչ միայն առաջին միկրոչիպի ստեղծողներից էր, այլ նաև ընկերության զարգացման ուղին որոշողն էր։ Իսկ Մուրը պարզապես ապրում էր նոր տեխնոլոգիաներ ստեղծելու մտքով։ Նրանց տաղանդնրի համադրման և գործընկերության շնորհիվ ստեղծվեց նորարարական ընկերություն։
Այսքանն այս բլոգի համար, իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ ինչով են զբաղված կանայք համացանցում և ինչպե՞ս դա օգտագործել վաճառքների աճի համար, խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ և ընթերցել մեր պատրաստած նյութը: