Հաստատ բոլորս լսել ենք տարբեր արտահայտություններ այն մասին, որ զեղչերը կեղծ են, խաբեության միջոց են՝ միտված սպառողի մոլորեցմանը։ Այս պնդումների հիմքում բացարձակ ճշմարտություն չկա։ Առավել մանրամասն զեղչերին, դրանց գոյացման սկզբունքներին միասին կծանոթանանք Բրենդոնի այսօրվա բլոգում։
Զեղչը ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտման կամ նվազեցված գնի մասին հրապարակային տեղեկացմամբ և ենթադրում է զեղչի ավարտից հետո սկզբնական գնի վերականգնում։ Գնի իջեցումը չի կարող համարվել զեղչ, եթե տվյալ ծառայությունը մատուցող կազմակերպությունը չի տեղեկացրել զեչերի իրականացման ժամկետների մասին և նախորդ գինը չի նշել։ Coca-Cola-ն առաջին ապրանքանիշն էր, որը սպառողներին գրավեց զեղչերով՝ 1887 թվականին թողարկելով առաջին կտրոնը, որը կարող էր փոխանակվել Կոկա-կոլայի անվճար բաժակ հետ:
Զեղչերի կիրառումը հիմնվում է մի քանի սկզբունքի վրա, որոնք անչափ կարևոր են։ Նախ՝ զեղչային համակարգի կիրառումը պետք է հանգեցնի դրական տնտեսական էֆեկտի։ Այսինքն՝ զեղչերը չպետք է ընկալվեն որպես անհրաժեշտ չարիք, որի հետ ընկերությունները ստիպված են համակերպվել։ Ընդհակառակը, դրանք պետք է ծառայեն գոնե շահութաբերության մակարդակը պահպանելուն, իսկ լավագույն դեպքում՝ այն բարձրացնելուն։
Երկրորդ՝ տրամադրվող զեղչը պետք է գնորդի մոտ իրական հետաքրքրություն առաջացնի ծառայության կամ ապրանքի նկատմամբ։
Երրորդ՝ զեղչային համակարգը պետք է լինի պարզ և հասկանալի ընկերության հաճախորդների և աշխատակիցների համար: Մի համակարգում միաժամանակ մեծ թվով տարբեր տեսակի զեղչերի առկայությունը կարող է շփոթություն և թյուրիմացություն առաջացնել գնորդի մոտ և զգալիորեն բարդացնել վաճառքի բաժնի աշխատանքը։
Շուկայավարության ճիշտ սկզբունքների և մեթոդների կիրառումը ձեր բիզնեսին կբերի զգալի օգուտներ և կբարձրացնի շահութաբերությունը։ Բրենդոնը կդառնա ձեր բիզնեսի հաջողության առաջին գրավականը, իսկ մեր բլոգում կգտնեք ամենահետաքրքիր նորությունները ՏՏ, մարկետինգի, բրենդինգի և սոց․ ցանցերի ոլորտներից։ Բաց մի՛ թողեք մեր նորությունները, ընթերցեք նաև «Telegram-ը երկրորդ ամենահայտնի մեսսենջերն է աշխարհում» բլոգը։