Facebook-ը ներկայացրեց 2020-ի թրենդները

Facebook-ի թիմը ներկայացրել է 2020 թվականի թրենդների վերաբերյալ կանխատեսումները, որոնք հիմնվել են 2018-2019 թվականների վերլուծության վրա:

Թրենդները բաժանվել են 6 կատեգորիաների՝ 
•    Արվեստ և դիզայն
•    Գեղեցկություն և նորաձևություն
•    Սնունդ և ըմպելիքներ
•    Օրգանիզմ և գիտակցություն
•    Հանգիստ և ճանապարհորդություն


Կանխատեսումներն արվել են 4 տարածաշրջանի համար՝ Եվրոպա, Լատինական Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջան:
2020-ի ընթացքում ամբողջ աշխարհում լայն քննարկում կստանան հետևյալ թեմաները՝
•    Էկոլոգիական խնդիրներ
Գնալով ավելի է մեծանում այն մարդկանց թիվը, ովքեր իրենց կենսակերպի մեջ փոփոխություններ են մտցնում: Գիտակցված սպառումը, էկոլոգիապես մաքուր արտադրանքը, մսի օգտագործման կրճատումը գնալով ավելի քննարկվող հիմնահարցեր են դառնում ամբողջ աշխարհում: 
•    Նոր ալիքներ
Մարդիկ գտնում են կոնտենտի ստեղծման և սպառման նոր ուղիներ: Սոցկայքերում անընդհատ հայտնվում են նորեկներ, որոնք կիսվում են իրենց փորձով ու նորարարական կոնտենտով: Ամբողջ աշխարհում ու հատկապես ԱՄՆ-ում շատ արագ սկսում է տարածվել podcast-ը: Ինդոնեզիայում գեյմերները համակարգչային խաղերից արագ անցում են կատարում բջջայինին, որպեսզի կարողանան մասնակցել նոր կիբեռսպորտային մրցույթներին:
•    Գործնական փորձ 
Գնալով ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում գործնական աշխատանքով, ընդ որում, խոսքը կարող է գնալ նաև այնպիսի գործունեության մասին, որն արտաքնապես որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, օրինակ՝ այգեգործություն, 3D տպագրություն, լազերային փորագրություն և այլն: Հետաքրքրության կենտրոնում են հայտնվել նաև այն մարդիկ, ովքեր միայնակ մեկնում են ճանապարհորդության կամ գնում են արշավների:
•    Վերադարձ դեպի սկզբնաղբյուր
Մարդիկ սկսել են առավելապես նախընտրել մինիմալիզմը ամեն ինչում ու ձգտում են ամենուր թողնել միայն այն, ինչը անհրաժեշտ է: Վերացվում են ոչ կարևոր գործընթացները, անգամ առօրյա օգտագործման ապրանքներում ստուգվում է վնասակար բաղադրիչների առկայությունը ու դրանց օգտագործումը բացառվում կամ գոնե հասցվում է մինիմումի:
•    Յուրաքանչյուր պահի արժեքը
Ամբողջ աշխարհում օգտատերերը ձգտում են գնահատել կյանքի յուրաքանչյուր պահը՝ լցնելով ամեն իրադարձությունը հիշվող էմոցիաներով: 

Սրանք էին ֆեյսբուքյան կանխատեսումները, իսկ դուք ի՞նչ կարծիքի եք ոլորտի զարգացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ավելին կարող եք իմանալ մեր «Սոցմեդիայի մասին կանխատեսումներ 2020» բլոգից: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: