Գույների հոգեբանությունը մարքեթինգում: 9 հանրահայտ երանգները:

Գույնը մեծ դեր է խաղում ընկալման մեջ և ազդում մարդու վարքագծի, որոշումներ կայացնելու վրա: Օրինակ, բրենդի խորհրդանշաններում օգտագործվող տարբեր գույները կարող են ազդել իր հեղինակության վրա, և միշտ չէ, որ այդ ազդեցությունը դրական է լինում:



Փորձենք հասկանալ, թե ինչու՞ են որոշ ապրանքանիշեր ընտրել հենց այդ գույները իրենց լոգոների համար:

Կարմիր

Լոգոտիպերի համար այս վառ գույնը ընտրած բրենդների շարքում են՝ Coca-Cola, Canon, Levi's, H&M և այլն:

 

Կարմիր գույնի դրական էներգիան ասոցացվում է ուժի, կրքի, էներգիայի, անվախության հետ: Բայց կա նաև բացասական կողմ՝ կարմիր գույնը կարող է ասոցացվել վախի, վտանգի, ցավի և սպառնալիքի հետ:

Գույնի հոգեբանության մեջ կարմիրի մի քանի առանձնահատկություններ՝

  • Կարող է հավասարապես առաջացնել դրական և բացասական զգացմունքներ:
  • Ստեղծում է հրատապության ազդեցություն, որը կարող է լինել շահավետ վաճառքի մեջ օգտագործելու համար:
  • Բացում է ախորժակը, կարող է օգտագործվել սննդի և արագ սննդի ոլորտներում:
  • Օգնում է բարձրացնել զարկերակը, այնպես, որ այն հաճախ օգտագործվում է բարձր արագությամբ ավտոմեքենաների և ներքնազգեստի գովազդային արշավներում:

Կարմիր գույնի սիրահարների անհատական բնութագրերն են՝ էներգիան, արկածախնդրությունը և հանդգնությունը:

Նարնջագույն

Բրենդներ, որոնք ընտրել են նարնջագույնը իրենց լոգոտիպի համար՝ Amazon, Orange, Mozilla FireFox և այլն:

 

 

Նարնջագույնը կարող է հանգեցնել հետևյալ դրական հույզերին՝ մարդամոտություն, ջերմություն, ինչ-որ նոր բան սկսելու ցանկություն: Այն կարող է նաև բացասական զգացմունքներ առաջացնել՝ հիասթափություն, ինչ-որ բան կորցնելու զգացում:

Գույնի հոգեբանության մեջ նարնջագույնի մի քանի առանձնահատկություններ՝

  • Նարնջագույնը ստեղծում է ջերմության զգացում, այն կարելի է համեմատել արևի հետ:
  • Համարվում է, որ նարնջագույնը ստեղծում է ուրախություն և դրական հույզեր:
  • Շատերը նարնջագույնի մուգ երանգները կապում են աշնան հետ, և դա կարող է օգտակար լինել «երկրային» ապրանքանիշերի համար:
  • Մեծամասնությունը նարնջագույնը համարում են «աղքատ» գույն:

Նարնջագույնի սիրահարների անհատական բնութագրերն են՝ արկածախնդրություն, մրցունակություն,  անբարյացկամություն:

Դեղին

Բրենդներ, որոնք իրենց լոգոտիպի համար ընտրել են դեղինը՝ Nikon, Hertz, Bic, McDonald's և այլն:

 

Դրական ազդեցություններ, որոնք կարող է առաջացնել դեղինը՝ լավատեսություն, ջերմություն, երջանկություն, ստեղծագործելու ցանկություն: Բացասական ազդեցություններն են՝ վախ, անտեղյակություն, վրդովմունք:

Դեղինի մի քանի առանձնահատկություններ գույնի հոգեբանության մեջ՝

  • Դեղին գույնը երիտասարդության, երջանկության, ուրախության և արևի խորհրդանիշն է:
  • Կախված լուսավորությունից դեղինի որոշ երանգներ կարող են կեղտոտ թվալ:
  • Հաճախ ավելի մեծ ազդեցություն ունի, երբ օգտագործվում է ինչ-որ ավելի մուգ գույնի հետ:

Դեղինի սիրահարների անհատական բնութագրերն են՝ անկախությունը, նպատակասլացությունը:

Կանաչ

 

Ըստ գույնի հոգեբանության՝ կանաչը համարվում է առողջության, թարմության, բնության, մաքրության և աճի խորհրդանիշ: Բացասական ասոցիացիաներից են՝ ձանձրույթը, զոհաբերությունը, թուլությունը:

Գույնի հոգեբանության մեջ կանաչի առանձնահատկություններից են՝

  • Գույնը հանգստացնում է աչքերը և համարվում է առողջության խորհրդանիշ:
  • Կանաչը ասոցացվում է թարմության հետ:
  • Շատ տարածված գույն է էկո բրենդների, դեղագործական ընկերությունների շրջանում:
  • Ինչպես նաև գույնը սիրվել է բիզնես ոլորտում՝ բանկեր, ֆինանսական կազմակերպություններ:

Մարդիկ, ովքեր նախընտրում են կանաչը, հոգեբանական տեսանկյունից համարվում են բաց և ընկերասեր:

Կապույտ

 

Ըստ գույնի հոգեբանության՝ կապույտը ասոցացվում է հետևյալ զգացմունքների հետ՝ վստահություն, հավատարմություն, տրամաբանություն, խաղաղություն, անվտանգություն: Բացասական ասոցիացիաներն են՝ սառնությունը, մեկուսացումը, անտարբերությունը:

Գույնի հոգեբանական առանձնահատկություններից են՝

  • Կապույտ գույնը ունի արտահայտված հանգստացնող ազդեցություն:
  • Կապույտը ուժի և ազատության գույնն է, որն օգտագործում են բազմաթիվ բրենդներ:
  • Բնության մեջ չկա կապույտ գույնի բնական սնունդ:
  • Կապույտ գույնը հանգստության խորհրդանիշն է:

Կապույտը նախընտրողների անհատական բնութագրերն են՝ նվիրվածությունը, հասարակ լինելը, քաղաքակիրթ լինելը:

Մանուշակագույն

Milka, Hallmark, Yahoo և այլ բրենդներ իրենց լոգոտիպի գույնը ընտրել են մանուշակագույնը:

 

Ըստ գույնի հոգեբանության՝ մանուշակագույնը ասոցացվում է հետևյալ զգացմունքների հետ՝ ազատություն, երևակայություն, հարստություն: Բացասական ասոցիացիաներն են՝ անկանոն տրամադրություն, դաժանություն, դեպրեսիա:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հիմնական առանձնահատկություններ, որոնք օգտակար են հատկապես մարքեթինգային ընկերությունների համար՝

  • Պատմականորեն մանուշակագույնը ասոցացվում է գերազանցության և հարստության հետ:
  • Հարմար է այն բրենդների համար, որոնք պետք է դիրքավորվեն որպես հեղինակավոր բրենդ:
  • Այն հարմարվում է բավականին շռայլ, ուստի այն պետք է օգտագործել զգուշությամբ:
  • Մուգ երանգները հանգստացնում են, կարող են օգտագործվել կանացի բրենդներում:

Մանուշակագույնի սիրահարների անհատական բնութագրերն են՝ զգայունությունը, հասկացողությունը:

Վարդագույն

Վարդագույնը վառ և նկատելի գույն է, այդ պատճառով միայն մի քանի բրենդներ են համարձակվել իրենց լոգոներում օգտագործել այն:

 

 

Վարդագույնը գույնի հոգեբանության տեսանկյունից նույնպես ունի դրական և բացասական կողմեր: Դրականներից են՝ կիրքը, ստեղծագործելու ունակությունը, ձգտումը դեպի նորը: Բացասականներից են՝ վրդովմունքը, ըմբոստությունը, թեթևամտությունը:

Գույնի առանձնահատկություններից են՝

  • Վարդագույնը ամենավառ և ամենատարածված գույնն է, որը ասոցացվում է իգական սեռի հետ:
  • Այն կարող է լինել հիանալի լրացում բրենդի ֆիրմային ոճի հիմնական գույնին
  • Վարդագույնը հարմարավետ գույն է, որը ասոցացվում է հույսի հետ:

Վարդագույնը նախընտրողների անհատական բնութագրերն են՝ ձգտումը դեպի նորը, գործնական լինելը:

Սև

 

Սևը համարվում է դասական գույն, և դա հաճախ ասոցացնում են սգի հետ, ինչը սխալ է:

Դրական ասոցիացիաներն են՝ էլեգանտություն, անվտանգություն, ուժ, իշխանություն, հարստություն: Բացասականները՝ սառնություն, զայրույթ, վտանգ, ճնշում, դեպրեսիա, սուգ:

Առանձնահատկություններն են՝

  • Սևը ազդեցիկ գույն է, որը հաճախ ասոցացվում է ուժի և շքեղության հետ:
  • Մեկ այլ վառ գույնի և սևի համադրությունը յուրահատուկ է և նրբագեղ:
  • Լյուքս-բրենդները այսօր ընտրում են սև և սպիտակ երանգները:
  • Հարմար է նորաձևության և առողջության ոլորտների համար:

Սևը սիրող մարդկանց անձնային հատկանիշներն են՝ վճռականությունը, ինքնավստահությունը, լրջությունը:

Սպիտակ, արծաթագույն

 

Սպիտակը ասոցացվում է մաքրության և թարմության հետ: Տեսնենք թե ինչպե՞ս են այն նկարագրում հոգեբանները և ի՞նչ նշանակություն ունի բրենդային մարքեթինգի համար:

Դրական ասոցիացիաներն են՝ մաքրությունը, անմեղությունը, պարզությունը: Բացասականներն են՝ դատարկությունը, անտարբերությունը:

Ահա մի քանի առանձնահատկություն գույնի հոգեբանության հետ կապված՝

  • Այն ներառում է մաքրություն և հարմար է ժամանակակից էկո-հայեցակարգ ունեցող բրենդների համար:
  • Հաճախ օգտագործվում է ֆիրմային ոճի դիզայնում՝ որպես գերիշխող գույն:
  • Անհաջող օգտագործմամբ կարող է դառնալ անտարբերության և ծուլության խորհրդանիշ:

Անձնային հատկանիշներն են՝ լավատեսություն, անկախություն, անմեղություն:

Օգտագործելով մարքեթինգային գույնի հոգեբանության գիտելիքները՝ դուք կարող եք ստեղծել ապրանքանիշի ճիշտ պատկերը սպառողների համար: