ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՅՔ

Կորպորատիվ կայքն ինտերնետային պորտալ է, որն անհրաժեշտ է միջին և խոշոր բիզնեսի օպտիմացման համար: 

Այն լուրջ քայլ է, որը քիչ ընկերություններ կարող են իրենց թույլ տալ: Այն այցեքարտ-կայքից տարբերվում է մեծ գործառնությամբ, ներքին հաղորդակցության կազմակերպման հնարավորությամբ և այլն: Կորպորատիվ կայքի գործառնական հնարավորություններն են`

  • ​ անսահմանափակ քանակությամբ ապրանքների տեղադրում
  •  գնացուցակի տեղադրման և խմբագրման հնարավորություն
  • ​ ընկերության գործունեության վերաբերյալ բոլոր տեղեկությունները
  • ​ աշխատակիցների միջև ներքին հաղորդակցություն
  • ​ տվյալների բազաները և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը (CRM)
  •  աշխատակցի անձնական աշխատասենյակը, հանձարարությունների նշանակման հնարավորությունը և դրանց իրականացման վերահսկողությունը
  • ​ ընկերության ներքին նորությունների, հրամանների, հանձնարարականների տեղադրման հնարավորությունը

Յուրաքանչյուր կայքի մշակում իրենից ներկայացնում է ինքնատիպ ստեղծագործական գործընթաց: Սակայն գոյություն ունեն որոշակի փուլեր, որոնք անհրաժեշտ են գրագետ կորպորատիվ կայքի մշակման համար: Դրանք են`

  1.  նպատակների ձևավորում, թիրախային լսարանի վերլուծություն, մրցակցային վերուծություն, պատվիրատուի առավելության գնահատում, բյուջեի ձևավորում
  2. ​ աշխատանքային պլանի կազմում, դիզայներական լուծումների հաստատում
  3. ​ կառուցվածքի ստեղծում
  4. ​ դիզայն
  5. ​ էջատում
  6. ​ ծրագրավորում
  7. ​ կառավարման համակարգի ինտեգրում
  8. ​ բովանդակության ստեղծում
  9.  թեսթավորում

Կորպորատիվ կայքի ստեղծումը երկար գործընթաց է, որը մեծ ներդրումներ է պահանջում: Չի կարելի կորպորատիվ կայքը վաճառքի մեծացման հզոր գործիք անվանել, սակայն իմիջն ու տպավորությունը, որ առաջանում են կորպորատիվ կայքի միջոցով, կօգնեն ստեղծել ամուր վստահություն և ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ: