Ով է SMM մասնագետը․ ամեն ինչ այս մասնագիտության մասին

 

Սոցիալական ցանցերը ժամանցի և ընկերների հետ շփվելու վայրից վերածվել են հաճախորդներ գտնելու, ապրանքների ու ծառայությունների վաճառքը  խթանելու հարթակների: Մեր օրերում շատ ընկերություններ ունեն ոչ միայն կայք, այլև էջ սոցիալական ցանցերում, իսկ փոքր բիզնեսներն ամենից հաճախ սկսում են իրենց ճանապարհորդությունը համացանցում գտնվող համայնքներով:

Լսարանի հավատարմությունը, վաճառքը և բիզնեսի բազմաթիվ չափանիշները մեծապես կապված են սոցցանցերում այս համայնքների վարքագծի հետ: Գործարարների և ընկերությունների մեծ մասը նախընտրում է վարձել մասնագետների, ովքեր գիտեն, թե ինչպես ներգրավել նոր հաճախորդներ:

Այս հոդվածում մենք կուսումնասիրենք SMM մենեջերի մասնագիտությունը։ Վերջապես, ո՞վ է SMM մասնագետը, ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ է անում։  

Նախ՝ SMM մենեջերը նա չէ, ով սելֆիների տակ հեշթեգներ և էմոջիներ է դնում։  Նա աշխատում է վերլուծության, բյուջետի, ինչպես նաև սոցիալական ցանցերում գովազդային գործիքների հետ:

SMM մենեջերը ստեղծում և նախագծում է կորպորատիվ էջեր տարբեր սոցիալական ցանցերում, մշակում է դրանց զարգացման ռազմավարություն (ինչպես ներգրավել օգտվողներին, ինչպիսին կլինի բովանդակությունը, գրառումների հաճախականությունը), խումբը լցնում է օգտակար բովանդակությամբ, որը կգրավի և կհետաքրքրի թիրախային լսարանին։  

 

SMM մասնագետի առաջադրանքներն են՝  

 

  • բրենդի մասին տեղեկացվածության բարձրացում,
  • հաճախորդների ներգրավում,
  • գովազդ՝ սոցիալական ցանցերում,
  • որոշ դեպքերում՝ ապրանքների և ծառայությունների վաճառք

Սոցիալական մեդիայի մենեջերը մշակում է առաջխաղացման ռազմավարություն, վերլուծում է թիրախային լսարանի շահերը, բացահայտում մրցակիցներին, վերահսկում է նոր միտումները, երկխոսություն է վարում հետևորդների հետ, պատասխանում է հարցերին, տեղեկացնում զեղչերի և հատուկ առաջարկների մասին և ստեղծում է ընկերության դրական իմիջ։

 

SMM մասնագետների պարտականություններն ու հմտությունները

 

SMM մասնագետը լիովին ղեկավարում է մեդիա համայնքներում ընկերության առաջխաղացման գործընթացը: Նրա աշխատանքը կարելի է բաժանել երեք խոշոր բլոկների՝

Սոցիալական ցանցի և էջի ձևավորման ընտրություն

Սոցիալական մեդիայի մենեջերը պետք է հասկանա հայտնի սոցիալական ցանցերում աշխատելու առանձնահատկությունները: Սա թույլ է տալիս ընտրել ճիշտ կայքեր բիզնես կառուցելու համար և մշակել հաջող ռազմավարություն:

Սկզբնական փուլում նրանք ընտրում են սոցիալական ցանցեր, որոնցում ներկա է թիրախային լսարանը, կատարում են մրցակիցների վերլուծություն և որոշում խմբի հայեցակարգը։ Մասնագետը ինքնուրույն կամ դիզայների օգնությամբ ձևավորում է համայնքը, ընտրում է ավատար, շապիկ և գրառման ձևավորման ոճ։

Գրառումների և հրապարակումների ստեղծում

Էջում անընդհատ հայտնվում են նոր գրառումներ՝ համաձայնեցված բովանդակության պլանին։ SMM մասնագետը կարող է ինքնուրույն գրել և ձևավորել դրանք կամ ներգրավել այլ աշխատակիցների: Գրառումների բովանդակությունը կարող է տարբեր լինել. սա ներառում է ընկերության նորություններ, ծանուցումներ նոր ապրանքների և առաջխաղացումների մասին, ինչպես նաև զվարճանքի բովանդակություն՝ խաղարկություններ և մրցույթներ՝ բաժանորդներ ներգրավելու համար:

SMM մասնագետների արժեքավոր հմտություններն են տեքստեր գրելու, նկարների և տեսանյութերի հետ աշխատելու, ինչպես նաև համացանցում անհրաժեշտ նկարներ որոնելու կարողությունը։ Բարձրորակ բովանդակությունը համայնքի հաջող զարգացման հիմքն է:

SMM մասնագետը պետք է լավ հասկան սոցիալական ցանցերում գովազդային գործիքները, սակայն խոշոր ընկերություններում գովազդային արշավների կարգավորմամբ ու մեկնարկով զբաղվում է մեկ այլ աշխատակից՝ թարգեթոլոգը։

Վերլուծություն

Վերլուծությունը թույլ է տալիս որոշել, թե որքան լավ է աշխատում ընտրված ռազմավարությունը և ժամանակին կարգավորել առաջխաղացման մեթոդը: Դուք պետք է ամեն ինչ իմանաք վեբ վերլուծության մասին, ունենաք գործիքներ, որոնք թույլ են տալիս վերլուծել թրաֆիկը, կոնվերսիան, լսարանի ներգրավվածությունը, ինչպես նաև տարբեր ռազմավարությունների արդյունավետությունը:

Ամփոփելով բլոգը՝ պետք է նշենք, որ այս մասնագիտությունը պահանջված է և պահանջված կմնա այնքան, քանի դեռ սոցցանցերը գոյություն ունեն։ Տարեցտարի աճում է ընկերությունների թիվը, որոնք օգտագործում են սոցիալական ցանցերը իրենց բիզնեսն առաջմղելու համար։ Այդ իսկ պատճառով բարձրանում է որակյալ SMM մասնագետների պահանջարկը։